«էրեբունի» Պատմահնագիտական Արգելոց-թանգարան

Թանգարան
Wi-Fi-ի առկայությունըայո
էքսկուրսիաայո
հուշանվերներայո
Լուսանկար և տեսանյութայո
WCայո
Ավտոկայանատեղիայո
մուտքն ազատ էոչ
սրճարանոչ
Կարևոր է իմանալ
Բացման տարին 1968 թ․
ք․ Երևան Էրեբունու փող. 38

1968թ-ին հիմնադրվում է «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը։ Երեք նշանավոր հնավայրեր՝ Արին բերդը, Կարմիր բլուրը և Շենգավիթը դառնում են թանգարանի հիմքերը, և այդ վայրերում հայտնաբերված նյութական մշակութային մնացորդները իրենց տեղն են գտնում թանգարանում։
Թանգարանի շենքը ունի ուրարտական պալատական կառույցների գաղափարը, պահպանալով արտաքին խուլ պատերը ու երդիկավոր հարթ կտուրներով ներքին բակը, շուրջը տեղակայված ժողովրդական բնակելի տան տրամաբանական սկզբունքը։ Շինության ճարտարապետներն են եղել Շմավոն Ազատյանը և Բաղդասար Արզումանյանը։ Քանդակների հեղինակն է Արա Հարությունյանը։
Թանգարանում կարելի է տեսնել Հայաստանի տարբեր շրջաններից պեղված նախաուրարտական, ուրարտական, աքեմենյան, հելլենիստական և վաղ հայկական ժամանակաշրջաններից ավելի քան 12758 ցուցանմուշ, որոնք գտնվում են 161 հավաքածուներում։
Այստեղ կարելի է տեսնել Ուրարտուի պատմությունը, տնտեսությունը, ճարտարապետությունը, կերպարվեստը, ոռոգման համակարգերը, որմնանկարչությունը, խեցեգործությունը և այլն։ Մեծ հետաքրքրություն են ներկայացնում 23 սեպագիր արձանագրությունները, որոնց մեջ կան Երևան քաղաքի ծննդյան մասին պատմող սեպագիր քարը։

5.0

Աշխատանքային օրերը՝ երեքշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 10:30-16:40

 

լրացուցիչ տեղեկություն

Էքսկուրսիաների համար գրանցվել նախապես։

Հայերեն էքսկուրսիայի արժեքը 2000 դրամ է։

Անգլերեն/ռուսերեն/ֆրանսերեն/գերմաներեն Էքսկուրսիայի արժեքը 4500 դրամ է:

Տոմսեր

Մուտքի տոմս - 1500 դրամ

Ուսանողական տոմս - 1000 դրամ

Երեխաների տոմս - 500 դրամ

Կոնտակտներ
+374-10-458207, +374-10-432661, +374-10-438953
erebuni-museum.mus.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր